ՏԻՄ ընտրություններ Շիրակի մարզի երեք համայնքում (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Հոկտեմբերի 19-ին ՇՄ 3 համայնքում՝ Հովտաշենում, Արևիկում և Լուսակերտում կայանալու է համայնքապետի ընտրություն: Երեքում էլ առաջադրվել են գործող համայնքապետերն ու ևս մեկական թեկնածու: Արևիկի գործող համայնքապետը ՀՀԿ ներկայացուցիչ է և առաջադրվել է հենց կուսակցության կողմից: Հովտաշենի համայնքապետը ՀՅԴ անդամ է, ինքնառաջադրվել է: ՕԵԿ անդամ Լուսակերտ համայնքի ղեկավարն ևս այս ընտրություններում ինքնառաջադրմամբ է մասնակցում: Նրանց հետ ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներն անկուսակցականներ են: