Նաիրա Զոհրաբյանը խնդրեց իրեն ազատել «այդ կնոջ»՝ Զարուհի Փոստանջյանի, հայտարարությունները մեկնաբանելուց
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական նիստը, որը տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Ավարտից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են ԱԺ հաջորդ քառօրյային, և չեն վերաբերվել առաջիկա հանրահավաքին:
Սակայն Ն. Զոհրաբյանը պատասխանեց նաև հանրահավաքի հետ կապված հարցերին: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից առաջարկված միասնական հարթակի օրակարգին, Ն. Զոհրաբյանը խնդրեց իրեն ազատել «այդ կնոջ» հայտարարությունները մեկնաբանելուց՝ հայտարարելով, որ ինքն իր հանրահավաքային ելույթները համաձայնեցնում է միայն իր կուսակցության հետ:
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ևս տեղի է ունենալու երթ՝ հերթական անգամ չբացառելով, որ հանրահավաքը կարող է լինել նաև շուրջօրյա: