Բողոքի ակցիա ՀՀ կառավարության առջև
Այսօր կառավարութչյան շենքի առջև հավաքվել էին գերակա շահից տուժած ՀՀ քաղաքացիները և պահանջում էին իրենց բնակարանները։ Այստեղ էին Երևանի տարբեր փողոցների և տարբեր ընկերություններից տուժած բնակիչներ։ Սկզբում կառավարության ներկայացուցիչներից ոչ ոք չմոտեցավ նրանց և ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասը։
Ցուցարարները նաև փորձեցին ուժով մտնել կառավարության շենք։ Իսկ ոստիկանները նրանց ետ մղեցին։
Այդ ժամանակ նրանց մոտ իջավ ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և բանակցություններից հետո հրավիրեց ընդունարան միայն «Գլենդել հիլզից» տուժածներին։ Տարօրինակ կերպով լրարգրողներին արգելվեց մուտքը ընդունարան։
Մանրամասները՝ առաջիկայում։