Բաժիններ՝

Ուկրաինայի դեպքերն ի ցույց դրեցին միջազգային իրավունքի լիամասշտաբ ճգնաժամը. Պուտին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը բացահայտեց միջազգային իրավունքի լիամասշտաբ ճգնաժամը:

Պուտինի խոսքերով՝ միջազգային բազմաթիվ իրավապաշտպաններ լռում են Ուկրաինայում քաղաքացիական բնակչության դեմ կատարվող հանցանքների կապակցությամբ.

«Որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ: Միջազգային շատ իրավապաշտպաններ ձևացնում են, թե չեն նկատում շուրջը կատարվող բաներն ու անամոթաբար երես են թեքում նրանից»:

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամենամեծ աղետը ռուս և ուկրաինացի ժողովուրդների օտարացումն է: Պուտինը հնարավոր է համարել հարցի լուծումը՝ առկա խնդիրներով հանդերձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս