Ադրբեջանի կառավարությունը դիվերսանտների ազատման հարցով դիմել է միջազգային կառույցներին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունն այսօր դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու միջազգային մի շարք կառույցներիի ղեկավարներին՝ կապված Քարվաճառում ձերբակալված իր դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի ազատման հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը համապատասխան դիմումը հղել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերին, ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեշին, ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեինին, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդին ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:

Տեսանյութեր

Լրահոս