Բրիտանական խորհրդարանն ընդունել է Պաղեստինը ճանաչող բանաձև
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինի պետականության ճանաչման մասին բանաձևի օգտին: Կառավարությանն ուղղված, խորհրդատվական բնույթ ունցող փաստաթուղթը չունի պարտադիր բնույթ:
Այն հավանության արժանացնելը չի հանգեցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականության փոփոխմանը, որը վաղաժամ է համարում Պաղեստինի ճանաչումը: Բանաձևի օգտին արտահայտվել է Համայնքների պալատի 650 պատգամավորից 274-ը, դեմ է արտահայկտվել 12 պատգամավոր:
2012 թվականին ՄԱԿ ԳԱ-ն Պաղեստինին շնորհեց դիտորդ երկրի կարգավիճակ: Սակայն Արևմտյան երկրների մեծ մասը շարունակում է Պաղեստինը չճանաչել որպես ինքնիշխան պետություն: