Էրդողանը քննադատել է Ալի Խամենեիին՝ կապված Ասադի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Մարմարա» համալսարանում ուսանողների առջև ունեցած ելույթում քննադատել է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիին:

Էրդողանը հայտարարել է, որ մշտապես հարգել է Խամենեիին, սակայն համաձայն չէ նրա հայտնած այն կարծիքին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մերձավոր Արևելքում միակ առաջնորդն է, ով դիմակայում է Իսրայելի զուլումին.

«Ինչո՞ւ հարգարժան այաթոլլահը դրա հետ մեկտեղ լռում է այն մասին, որ Բաշար Ասադը Մերձավոր Արևելքում միակ առաջնորդն է, ով թափել է իր 250.000 հայրենակիցների արյունը, և դուք դեռ շարունակում եք աջակցել նրան, զենք և գումար ուղարկել նրան: Այս ընթացքում Ասադը գեթե մեկ փամփուշտ արձակե՞լ է Իսրայելի ուղղությամբ:

Հարգարժան այաթոլլա՛հ, դուք կշիռ ունեք իսլամական աշխարհում, իսկ ահա Ասադին պաշտպանելը պատիվ չի բերում ո՛չ Ձեզ, ո՛չ էլ Ձեր երկրին: Ավելի լավ կլիներ, եթե դուք Ասադին կոչ անեիք՝ դադարեցնելու համար սեփական ժողովրդի դեմ ցեղասպանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս