39 խորհուրդ ոճի մասին
Fit4brain.com կայքը ներկայացրել է ոճաբան Էվելինա Խրոմչենկոյի խորհուրդները ոճի մասին:
1. Հաջողության գաղտնիքը պարզ լուծումներն են: Սև տաբատ, սպիտակ շապիկ, վառ շարֆ: Ահա հիանալի ճաշակի գաղտնիքը:
2. Տղամարդու նման քայլելուց ազատվելու լավագույն միջոցը ծնկից մի փոքր ներքև երկարություն ունեցող շրջազգեստ կրելն է:
3. Հիշեք կանոնը՝ հագուստի միայն մի մասը պետք է աչքի ընկնող լինի: Դա կարող են լինել նաև ձեր աչքերը:
4. Դեռ Իվ Սեն-Լորանն էր նշում, որ երկար օձիքով սվիտերը հիանալի լուծում է ցանկացած իրավիճակում: Այն գեղեցիկ կերպով ընդգծում է կուրծքը, միևնույն ժամանակ թաքցնում է բոլոր մանրամասները:
5. Ջինսի ընտրությունը շատ պատասխանատու գործ է: Դրանք նման են պլաստիկ վիրահատության. կարող են հիանալիորեն գեղեցկացնել կառուցվածքը, կամ էլ փչացնել այն:
6. Ճիշտ է ունենալ մարմնագույն սվիտեր՝ V տառի տեսք ունեցող կտրվածքով:
7. Աղջիկների մայրիկները պետք է նրանց սովորեցնեն ճիշտ հագնվել: Սխալ է կարծել, թե կինը գիտի՝ ինչպես ճիշտ շպարվել և հագնվել:
8. Ցանկացած զգեստ կարող է մարդու մասին ավելի շատ բան պատմել, քան նա կցանկանար:
9. Ցածրակրունկ կոշիկները տնային տնտեսուհիների և օլիգախների նշան է: Եթե ձեզ չեք դասում նրանց շարքերը, փոխարինեք բարձրակրունկ կոշիկներով:
10. Լավ ճաշակը պետք է զարգացնել ամեն օր: Երբ դադարում ես դա անել, քանի տարեկան էլ լինես՝ սկսվում է ծերությունը:
11. Կոկո Շանելն ասում էր. «Հիանալի տեսք ունենալու համար պարտադիր չէ երիտասարդ լինել»:
12. Բացարձակ կատարյալ գեղեցկությունը չի գրավում: Ուշադրություն գրավելու համար գեղեցկության մեջ փոքրիկ անճշտություն պետք է լինի:
13. Եթե դիմահարդարվելու համար ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ ունեք, կարելի է արևային ակնոցներ կրել և գլուխը շարֆով փաթաթել, ինչպես դա անում էին 60-ականներին:
14. Ցանկացած կնոջ զգեստապահարանի հագուստը պետք է 3 խմբի բաժանվի՝ կնոջ համար, ընկերուհիների և տղամարդկանց համար: Պետք չէ շփոթել այդ հագուստները: Եթե ժամադրության եք գնում, ձեր հագուստը պետք է ընդգծի կրծքի, գոտկատեղի և ազդրերի միջև տարբերությունը:
15. Ուշադրություն դարձրեք շարֆերի և շրթներկերի ձեր հավաքածուի վրա: Երբ շարֆն ու շրթներկը համապատասխանում են, դուք հիանալի տեսք կունենաք, նույնիսկ, եթե այնպիսի գույն եք կրում, որ ձեզ դուր է գալիս, բայց ձերը չէ:
16. Եթե ձեր շրջազգեստը քայլելիս վերև է բարձրանում, ապա ձեզ կամ այլ տիպի շրջազգեստ է հարկավոր, կամ ավելի մեծ համար:
17. Շիկահեր կնոջ համար հիանալի ցերեկային հագուստ է կապույտ գույնի շրջազգեստն ու սպիտակ կոշիկները: Հաշվի առեք. սպիտակ կոշիկներ կրում են մինչև ժամը 5-ը:
18. Տգեղ կանայք չկան: Կան ոչ գրագետ վարսահարդարներ:
19. Մի վախեցեք բարձրակրունկ կոշիկներից: Խանութներում հնարավոր է գտնել բարձրակրունկ կոշիկներ, որոնք հարմարավետ են և որոնք կարելի է կրել առավոտից մինչև երեկո:
20. Տաբատի գույնի կոշիկներ կրելը վիզուալ երկարացնում է ոտքերը:
21. Եթե դուք վառ զգեստ եք կրում, ապա ուղիղ սանրվածք պետք է ունենաք՝ զգեստից ուշադրությունը չշեղելու համար:
22. Մի՛ ամաչեք ձեր մարմնի կառուցվածքից: Այն, ինչ ձեզ տվել է Աստված, գեղեցիկ է: Իսկ եթե դա գեղեցիկ է, պետք է ընդգծել ձեր կառուցվածքը: Կարևոր է դա անել գրագետ և ճաշակով:
23. Երբ մորթին և մազերը խառնվում են, ծիծաղելի է դառնում:
24. Երեկոյան հագուստի համար գոյություն ունի կանոն՝ պետք է որևէ բան փայլի: Այսինքն՝ կամ զգեստը, կամ աքսեսուարները:
25. Եթե դուք ավելորդ քաշի խնդիր ունեք, բարձրակրունկները երբեմն կարող են որոշիչ դեր խաղալ՝ օգնելով թաքցնել կառուցվածքի թերությունները: Եթե թերություններ չկան, բարձրակրունկ կարելի է կրել, այն կարող է նաև բացակայել:
26. Նորաձևությունը փետուրներն ու ադամանդները չեն: Նորաձևությունն այն է, երբ շրջազգեստը գեղեցիկ է նստած, երբ կինը նոր պայուսակ է գնում, և փոխվում է նրա կյանքը:
27. Որպես կանոն՝ միևնույն աշխատանքի համար պայքարող երկու կանանցից հաղթում է նա, ով բարձրակրունկներ է կրում:
28. ցանկացած տարիքում սեքսուալ և էլեգանտ տեսք ունենալու համար ընտրեք դասական ոճը՝ սև շրջազգեստ, սմոքինգ, բարձրակրունկներ, փոքրիկ պայուսակ:
29. Եթե ցանկանում եք կարիերայի աստիճաններով վեր բարձրանալ, հագնվեք այնպես, կարծես հասել եք այդ բարձունքին:
30. Գեղեցիկ տեսք կարելի է ունենալ՝ հագնելով սև երկար օձիքով սվիտեր, կարճ տաբատ, ոչ շատ բարձր կրունկով կոշիկ:
31. Հավատա, որ դու արժանի ես լավագույնին:
32. Փոքրի սև շրջազգեստը կգեղեցկացնի նույնիսկ ոչ երիտասարդ կնոջը: Անհրաժեշտ է միայն սև զուգագուլպա կրել:
33. Կարմիր զգեստը բղավոց է, մուգ կարմիրը՝ դիրքորոշում, սևը՝ կյանքի նկատմամբ դիրքորոշում:
34. Բիժուտերիան պետք է այնպես ընտրել, որ դա տեսանելի լինի: Եթե զարդը չի փորձում ցանկալին ներկայացնել որպես իրական, դուք գեղեցիկ տեսք կունենաք նույնիսկ այնպիսի կանանց շրջապատում, որոնք կրում են փայլփլուն բնական քարեր:
35. Շրջապատի ուշադրությունը կարելի է գրավել պարզ եղանակով՝ շրթունքները ներկել վառ շրթներկով, մեծ արևային ակնոցներ կրել և մուգ պայուսակ:
36. Խուսափեք ձանձրալի հագուստից և աքսեսուարների բացակայությունից:
37. Փայլերով և քարերով զարդարված ոչ թանկարժեք իրերը, որպես կանոն, վուլգար տեսք են ունենում:
38. Դուք չե՞ք նկատել, որ երբ ընդգծող տաբատ եք կրում, տղամարդիկ միանգամից սկսում են նկատել ձեր գեղեցիկ աչքերը և ժպիտը:
39. Լավ հագնված է այն մարդը, ում հագուստն ուշադրություն չի գրավում: Առաջին պլանում են հայտնվում նրա անձը, դեմքը, գեղեցիկ սանրվածքը: Հենց սրանում է դասական իրերի դերը: