Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտնել է, թե որ դեպքում կսկսի ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցների վերացման գործընթացը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում բանակցություններ սկսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման շուրջ, որոնք սահմանվել են Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենը: Սակայն եթե չգրանցվի առաջընթաց հրադադարի պահպանման հարցում, որի շուրջ կողմերը պայմանավորվել են Մինսկում, հնարավոր են հավելյալ սահմանափակիչ միջոցներ:

Նրա խոսքերով՝ ռուսական կողմն ակնկալում է, որ համաձայնագրի իրագործումը կսկսվի մոտակա շաբաթների ընթացքում, և եթե դա տեղի ունենա, ապա իրենք կարող են իրականում սկսել խոսել պատժամիջոցների հարցում հետքայլերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս