Թուրքիան համաձայնվել է աջակցել Սիրիայի չափավոր ընդդիմությանը մարզելուն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան համաձայնվել է աջակցել Սիրիայի չափավոր ընդդիմությանը մարզելու ու հանդերձավորելու ծրագրին՝ Իսլամական պետության դեմ պայքարի համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Նա մանրամասնել է, որ Պենտագոնի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կայցելեն Անկարա՝ այդ ամենը պլանավորելու համար:
Սրանից առաջ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել էր, որ Իսլամական պետության դեմ պայքարում Թուրքիայի ամենամեծ օգնությունը լինելու է այն, եթե նա թույլատրի, որ ԱՄՆ-ն իսլամականների դեմ պայքարում օգտագործի Ինջիրլիքի ավիաբազան, որը Սիրիայի սահմանի մոտ գտնվող ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան է:
Հեյգելը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է օգնել նաև սիրիական չափավոր ընդդիմության մարտիկներին ռազմական ուսուցում տալու հարցում: