Ուկրաինան պաշտոնապես հայտ չի ներկայացրել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու համար. աղբյուր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ-ի անդամ բոլոր երկրների նախագահները, բացառությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, հաստատել են իրենց մասնակցությունն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որը Մինսկում կանցկացվի վաղը:
Այս մասին երեկ գործակալությանը հայտնել է ԱՊՀ գործկոմի կառույցներում նրա աղբյուրը: Նրա խոսքերով՝ Ուկրաինան դեռ պաշտոնապես հայտ չի ներկայացրել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու համար: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու այսօր:
Ընթացիկ տարվա մարտի 19-ին Ուկրաինան որոշել է հրաժարվել ԱՊՀ-ում նախագահելուց: