Յանուկովիչը ստացե՞լ է Ռուսաստանի քաղաքացիություն
ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն հայտնի չէ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին. «Ես չունեմ այդպիսի տեղեկատվություն»:
Պեսկովն ընդգծել է, որ չի տեսել նման հրաման: Սրանից առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Վիկտոր Յանուկովիչը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Անտոն Գերաշչենկոն: