Սաակաշվիլին ակցիաներ է պատրաստում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիթ Դարչիաշվիլին պատմել է ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպման մասին:
Նա հայտարարել է, որ Սաակաշվիլին իրեն հիանալի է գզում և լի է էներգիայով: Դարչիաշվիլին հայտարարել է, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Վրաստանում տիրող իրավիճակը. «Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի իշխանությունները գործն այնպես են տանում, որ գրեթե անհնար է դառնում նրանց սովորական, ժողովրդավարական եղանակներով հակադրվելը:
Բողոքի ակցիաները քաղաքական կյանքի մաս են, եթե քեզ որևէ բան դուր չի գալիս, ապա դու պետք է դուրս գաս ու բողոքես, իսկ մնացյալն ընտրությունների միջոցով կորոշի հասարակությունը: «Վրացական երազանքի» կողմնակիցները ոչինչ չեն անում առանց Իվանիշվիլիի:
Նրանք անցում են կատարում ֆիզիկական ոչնչացման փորձերին, իսկ դա մշտապես առաջացնում է ուժային դիմադրություն: Դա կյանքի օրենքն է: Մենք արձագանքում ենք հարձակումներին: Նրանք վրիժառուների խումբ են»: