Թբիլիսիում ականի վրա պայթել է 4 մարդ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում՝ Լիսի ճի մոտ, ականի վրա պայթել է 4 մարդ: Վրաստանի ՆԳՆ-ը պարզում է ականի հայտնվելու մանրամասները:
Այս մասին հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 28-ի երեկոյան, երբ երիտասարդները զբաղված են եղել մարզումներով:
Պայթյունից հետո բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ներկա դրությամբ նրանցից երեքին արդեն իսկ դուրս են գրել հիվանդանոցից: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ: