Բաժիններ՝

Ներկայացվել է «ամենաանսպասելի» Volkswagen-ը (լուսանկարներ)

Հոկտեմբերին 2-ին պաշտոնապես բացվեց Փարիզի ավտոսալոնը։ Սակայն ավանդույթի համաձայն, ցուցադրության մեկնարկին նախորդող երեկոյան Volkswagen-ի ղեկավարությունը հավաքել էր լրագրողներին՝ ամենակարևոր նորույթներին ծանոթացնելու համար։

Այդ միջոցառումը, որը կոչվում է Volkswagen Group Nights, նորություն չէ գերմանական ավտոարտադրողի կողմից։ Սակայն այս անգամ գերմանացիները որոշել էին փոփոխել ավանդույթները և զարմացնել ներկաներին։ Նախ, շոուի համար նախատեսված բեմը վերակահավորվել էր Փարիզի փողոցների նմանությամբ։ Բացի այդ, միջոցառմանը ներկա էին համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կատրին Դընյովը և Պատրիսիա Կաասը։

volc-1

Իսկ երրորդ և թերևս ամենակարևոր նորությունն այն էր, որ Volkswagen-ը որոշել էր ապացուցել՝ իրենք կարողանում են պատրաստել ոչ միայն պրակտիկ ճանապարհային  «արկղեր», այլև իրոք էքստրավագանտ մեքենաներ։

Դրա լավագույն ապացույցը դարձավ Volkswagen XL Sport կոնցեպտը։ Այս մեքենան 2013-ին Ժնևում ներկայացված XL1 կոնցեպտի տրամաբանական շարունակությունն է։ Սակայն արտաքինին խաբվել չի կարելի։ Եթե մեքենաների արտաքին տեսքը գրեթե նույնն է, ապա պարունակությունը լիովին տարբեր է։

volc-2

Եթե Volkswagen XL1-ի դեպքում շեշտը դրվել էր խնայողության վրա,  XL Sport-ն արդեն իսկական սպորտային մեքենա է։ Նման արդյունքների հնարավոր է եղել հասնել շարժիչի շնորհիվ։ Ընդ որում, ոչ թե ավտոմոբիլային, այլ մոտոցիկլետի շարժիչի։

Տեղադրված է Ducati 1199 Superleggera-ի  V2 շարժիչ, որն աշխատում է 7-աստիճանանոց DSG փոխանցման համակարգով և կարող է զարգացնել 200 ձիաուժ արագություն։ Ու քանի որ մեքենայի թափքը թեթև է, շարժիչի հզորությունը բակավանացնում էր, որպեսզի մեքենան զարգացնի 100կմ/ժ արագություն՝ 5.7 վայրկյանում։

volc-3

Նշենք նաև, որ մեքենան արտադրվելու է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 250 օրինակ։ Սակայն փորձագետները չեն բացառում, որ Volkswagen-ն այսուհետ սկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել սպորտային մեքենաներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս