Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Մերձդնեստրում իր քաղաքացիներին. Ռոգոզին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հանդիպել է ինքնահռչակ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկի հետ:

Հանդիպման ժամանակ Ռոգոզինը հայտարարել է, որ եթե Մոլդովայում կրկնվի ուկրաինական սցենարը, ապա Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու համար Մերձդնեստրում իր քաղաքացիներին.

«Պետք չէ պատրանքներ տածել, թե արդյոք Ռուսաստանը կպաշտպանի՞ իր քաղաքացիներին: Միանշանակ կպաշտպանի: Եվ պետք չէ ստուգել մեր համբերությունն ու ուժը: Ռուսաստանը հավատում է Մերձդնեստրին ու ի ցույց է դնում, որ երբեք չի հեռանա Մերձդնեստրից» :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս