Lufthansa ավիաընկերության օդաչուները գործադուլ են հայտարարել
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները մեկօրյա գործադուլ են հայտարարել: Այն տեղի կունենա վաղը: Օդաչուները բողոքում են վաղաժամ թոշակի անցնելու համար սահմանված տարիքային շեմը 55-ից 61-ի հասցնելու դեմ:
Օդաչուների բողոքն անցկացվելու է Ֆրանկֆուրտի օդանավակայանում, որն ուղևորափոխադրումների մակարդակով Գերմանիայում զբաղեցնում է առաջին, իսկ Եվրոպայում՝ երրորդ տեղը: Գործադուլի կապակցությամբ չեղյալ է հայտարարվելու մեծ հեռավորության մոտ 50 չվերթ: Հայտնի չէ, թե կոնկրետ որ չվերթներն են չեղյալ հայտարարվելու:
Վաղվա գործադուլը կդառնա վերջին ամիսներին Lufthansa ավիաընկերության օդաչուների հինգերորդ բողոքը: Նախորդ բողոքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին: Այն ժամանակ ավիաընկերությունը հարկադրված է եղել չեղյալ հայատարարել մոտ ու միջին հեռահարության 140 չվերթ: