Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահի երդմնակալությունից րոպեներ առաջ Քաբուլում պայթյուն է գրանցվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Գանի Ահմազդայի երդմնակալության արարողության սկսվելուց րոպեներ առաջ պայթյուն է գրանցվել Քաբուլի օդանավակայանում գտնվող անցակետի մոտ:

Ականատեսները հայտնում են մի քանի զոհի մասին: Ահաբեկչության զոհերի ստույգ թիվը գտնվում է ճշգրտման փուլում: Սրանից օրեր առաջ Աֆղանստանի մայրաքաղաքում խստացվել էին անվտանգության միջոցառումները:

Աշրաֆ Գանիի այսօրվա երդմնակալությունից անմիջապես անց երդում է տվել երկրի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահը, ով նախագահական մրցավազքում Ահմադզայի մրցակիցն էր: Նրանց միջև իշխանությունը բաժանելու մասին համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930