Բաժիններ՝

Այս տարվա առաջին կեսին զարգացած երկրներում հանգրվանել է ավելի քան 330.000 փախստական. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարվա առաջին կեսին զարգացած երկրներում ապաստան է խնդրել 330.700 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:

Դրանում նշված է, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին 44 զարգացած երկրում ապաստանելու որոշում կայացրածների թիվը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը` 266.300 մարդ: Դրա պատճառը Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, Էրիթրեայի, Ուկրաինայի և մյուս վայրերի հակամարտություններն են:

Փորձագետները զգուշացնում են, որ 2014 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով զարգացած երկրներում նոր փախստականների թիվը կարող է գերազանցել 700.000 սահմանագիծը:

Դա ռեկորդային ցուցանիշ կդառնա վերջին 20 տարվա համար` սկսած 1990-ական թվականների սկզբին նախկին Հարավսլավիայում պատերազմի ավարտից: 2013 թվականին 44 զարգացած երկրներում հանգրվանել է 612.700 փախստական: Այս տարի փախստականները նախընտրում են ամենաշատը հանգրվանել Գերմանիայում ու ԱՄՆ-ում:

Այս տարվա առաջին կեսին Գերմանիայում հանգրվանել է 65.700 մարդ, ինչը 52 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Ամենաշատը Գերմանիա ներթափանցել են ձգտում սիրիացիները, Սերբիայի ու Կոսովոյի, Ալբանիայի ու Էրիթրեայի քաղաքացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս