Կիպրոսի կողմից էներգակիրների հետախուզման աշխատանքներ սկսելուց հետո Թուրքիան ռազմանավ է ուղարկել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Կիպրոսի Հանրապետությունը (թուրքական կողմի բնորոշմամբ` Հարավային Կիպրոսը) էներգակիրների հետախուզման նոր աշխատանքներ է սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում` չնայած թուրքական կողմի առարկություններին:

Ի պատասխան` Թուրքիան ռազմանավ է ուղարկել տարածաշրջան` Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որում էլ սկսվել են այդ աշխատանքները: Կիպրոսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դա սպասելի սադրանք է: Կիպրական կողմը հայտարարել է, որ շարունակելու է էներգակիրների հետախուզման աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս