Բաժիններ՝

Վարդան Այվազյանը՝ Սամվել Ալեքսանյանին մենաշնորհ տալու մասին. Սրանք են մեր երկրում ընդունված խաղի կանոնները (տեսանյութ)

«Առաջարկում եք՝ սպառողը ավելի թանկ առնի, որ որևէ մեկը պետք է աշխատի՞»,- նման հարցադրում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով փոքր ու միջին խանութների փակվելու և դաշտի մենաշնորհացման մասին:

Դիտարկմանը, որ Վ.Այվազյանը Սերժ Սարգսյանի նման ասում է, թե փոքր երկրում չի կարող 10 հոգի շաքարավազ ներկրել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես իմ տրամաբանությամբ եմ ասում, եթե դա համընկնում է, շատ հաճելի է, որ իմ տրամաբանությունը համընկնում է ՀՀ նախագահի տրամաբանությանը: Վերջ ի վերջո, ՀՀ նախագահն առաջնային մանդատն ունեցող, ազգաբնակչության կողմից ընտրված անձն է»:

Նա նշեց, որ ներմուծումն ու առևտուրը ՀՀ օրենքով առանձնացված է և Սամվել Ալեքսանյանը չի կարող իր ներմուծածը իր խանութում առանց փաստաթղթավորման վաճառել. «Ի վերջո, քաղաքացին էժան է առնում էդ ապրանքը»:

168.am-ի հարցին` արդյոք դաշտը արադարացի ու մրցակցայի՞ն է, երբ միայն մեկ անձ իրավունք ունի ներկրել շաքարավազ, Վ.Այվազյանը պատասխանեց. «Չէ, գիտեք ինչ կա, սա է մեր երկրում ընդունված խաղի կանոնները»: Նա սկսեց բացատրել, որ մրցակցային չի կարող լինել, որովհետև Ս.Ալեքսանյանը գերիշխող դիրքում է գտնվում:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը, որ փաստորեն ի սկզբանե ստեղծված են այնպիսի պայմաններ, որ տվյալ ապրանքը կարողանում է ներկրել միայն մեկ անձ, Վ.Այվազյանը կրկնեց, որ հարաբերությունները հստակ կարգավորում է ՀՀ օրենսդրությունը, որը թույլատրում է գերիշխող դիրքի առկայություն ու սկսեց բացատրել տնտեսական դաշտի կանոնները:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս