Բաժիններ՝

Կիպրոսի ափերի մոտ կործանվել է մոտ 300 սիրիացի փախստականի փոխադրող նավը

The Russian Times-ի փոխանցմամբ՝ Կիպրոս կղզու արևմտյան ծովափի մոտ կործանվել է մոտ 300 սիրիացի փախստականի փոխադրող նավը: Կիպրոսի իշխանությունները փրկարարական գործողություն են ձեռնարկել՝ ողջ մնացածներին փրկելու համար: Այդ գործընթացում ներգրավված են նավեր ու ուղղաթիռներ:

Ձկնորսական ոչ մեծ նավում գտնված անձանց մեծ մասը կանայք ու երեխաներ են: Նավաբեկությունը գրանցվել է Պաֆոս հանգստավայրից մոտ 100 կիլոմետր դեպի հարավ: Կիպրոսի իշխանությունների հաղորդմամբ՝ նավի կործանման պատճառ է հանդիսացել փոթորիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս