Պորոշենկոն հայտարարել է, որ պլանավորել է Պուտինի հետ հանդիպել Եվրոպայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պլանավորում է երեք շաբաթվա ընթացքում Եվրոպայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պորոշենկոն այս մասին հայտարարել է Կիևում կազմակերպված մեծ մամլո ասուլիսի ժամանակ: Պորոշենկոն ընդգծել է, որ արդեն ունի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն, սակայն ամեն ինչ կախված է խաղաղության պլանի իրագործումից. «Ձևաչափը կախված է հանգամանքներից»:
Պորոշենկոյի ու Պուտինի նախորդ հանդիպումն անցկացվել էր օգոստոսի 26-ին, Մինսկում: