Ռուսաստանի տնտեսության աճը զրոյական է լինելու, իսկ Հայաստանինը՝ առավելագույնը 2.5%, ինչը ևս զրոյական է. Բագրատ Ասատրյան. tert.am

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով` ՌԴ տնտեսության աճը 2014թ-ին կազմելու է 0,2%, ինչը ակնկալվում է նաև հաջորդ տարիների համար, և սա չի կարող չազդել ՀՀ տնտեսության աճի վրա. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանում վիճակը լավ չէ ու ավելի է վատանալու, ինչը չեն ուզում նկատել պաշտոնյաները:

«Ազգային վիճակագրական ծառայության 8 ամիսների համար հրապարակած ցուցանիշները նախորդ տարվա 8 ամիսների համեմատ աճել են 4,1%-ով, բայց ինչո՞վ է սա ապահովվել. արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0,9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,9%-ով, շինարարության ծավալը՝ 0,4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5,7%-ով: Բայց նշեմ, որ օրինակ, գյուղատնտեսության մեջ չկա ապրանքների ծավալների հաշվարկի միասնական մոտեցում: Շատ անգամ հաշվում են բոլոր ծառերի ծաղիկները չհետաքրքրվելով, թե այդ ծառը որքան բերք տվեց»,- ասաց նա։

Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ Հայաստանում տնտեսության աճին նպաստում են տրանսֆերտները՝ մասնավոր անձանց կողմից ՀՀ ուղարկվող գումարները, սակայն այս տարի դրանք անհամեմատ նվազել են:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս