Բաժիններ՝

Մանկապարտեզի դահլիճում օձ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում՝ մանկապարտեզի դահլիճում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս