Բաժիններ՝

Տրիպոլիում ապստամբություն է բռնկվել իսլամականների դեմ

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսլամականների դեմ ապստամբություն է բռնկվել նրանց կողմից վերահսկվող Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում: Այս մասին հայտնել են լիբիացի զինվորականները:

Գնդապետ Մոհամմեդ Իդրիսի խոսքերով՝ ապստամբությունը բռնկվել է Տրիպոլիի բոլոր շրջաններում: Երեկ երեկոյան քաղաքի ծայրամասերին է մոտեցել լիբիական բանակը, որը սպասում է Տիպոլին ազատագրելու հրամանին:

Որոշակի տվյալներով՝ լիբիական ավիացիան արդեն իսկ հարվածներ է հասցրել «Լիբիայի լուսաբաց» խմբավորման զինյալների դիրքերին, որոնք վերահսկում են Տրիպոլիի արևմուտքում գտնվող մի շարք շրջաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս