Բաժիններ՝

Իրաքի վարչապետը բացառել է օտար ցամաքային ուժերի մուտքը երկիր

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին բացառել է երկրի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների դեմ ցամաքային օտար գործողության հավանականությունը.

«Զինյալների դիրքերին ամերիկյան ավիահարվածները մեծապես օգնել են մեզ, սակայն անհրաժեշտություն չկա Իրաք ցամաքային օտար ուժեր մտցնելու համար, և մենք ամբողջովին հերքում ենք այդպիսի հնարավորությունը»:

Իրաքի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել «Իսլամական պետության» դեմ գործողությունները տարածել նաև Սիրիայի տարածքի վրա: Նա կարծում է, որ բռնությունները կշարունակվեն, եթե հարված չհասցվի Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս