Դանիան կրկնապատկում է իր տարածքային հավակնություններն Արկտիկայում
Դանիական Information պարբերականի փոխանցմամբ՝ Դանիան կրկնապատկում է իր տարածքային հավակնություններն Արկտիկայում: Մոտ ապագայում Դանիայում պատրաստվում է ՄԱԿ-ին հայտարարել Հյուսիսային բևեռի շուրջ 400.000 քառակուսի կիլոմետր տարածքով ծովի հատակի վրա իր բացառիկ իրավունքների մասին: Դա կրկնակի ավելի է, քան նախկինում էր:
Բացի այդ, Դանիայի տարածքային այդ հավակնությունները տարածվում են Կանադայի շահերի գոտու վրա: Այդ պահանջները պայմանավորված են նրանով, որ Կանադան խախտել է արկտիկյան տարածքների ապագա սահմանազատման մասին Դանիայի հետ ստորագրած նախնական համաձայնագիրը՝ նախորդ տարվա դեկտեմբերին երկու սառցահատ ուղարկելով արկտիկյան տարածաշրջան: