Բաժիններ՝

Մոսկվայում կանխվել է գողական հավաքը

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Մոսկվայի Միչուրինսկի պողոտայի վրա գտնվող բիլյարդի սրահում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությնա աշխատակիցները կանխել են գողական հավաքը։ Այն կազմակերպվել էր ի պատիվ չեչեն «օրենքով գող» Իսլամ Էդիլգիրեևի (Իսլամ Բոլշոյ), ով նշում էր իր 39-րդ տարեդարձը։ Նրանից բացի արարողությանը ներկա են եղել ևս երկու գողեր՝ Խիզիր Ակբուլատովը (Պուզիր) և Թեյմուրազ Ֆարոյանը (Տեկո Թբիլիսսկի)։

Անձնական խուզարկությամբ Իսլամի և Խիզիրի մոտ հայտնաբերվել է հաշիշ և հերոին։ Տեկոյի մոտ, ով 2 շաբաթ առաջ էր բանտից դուրս եկել, ոչինչ չի հայտնաբերվել, և նա ազատ է արձակվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս