Թմրանյութ ներկրելու փորձի համար Վրաստանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիներին ձերբակալել են Վրաստանի տարբեր մաքսային անցակետերում՝ երկրի տարածք թմրանյութ մտցնելու փորձերի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Թուրքիայի քաղաքացին մասնավորապես ձերբակալվել է «Վալե» մաքսային անցակետում: Զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է DUACT հոգեմետ դեղ:
Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է «Սադախլո» անցակետում: Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է 16 գրամ մարիխուանա: Ձերբակալվածներին հանձնել են Վրաստանի իրավապահ մարմիններին: