Պորոշենկոն կարևորել է վաղաժամ ՏԻՄ ընտրություններ անցկացնելը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի որոշ տարածքներին կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը չի սպառնա Ուկրաինայի անկախությանը:
Պորոշենկոն ընդգծել է, որ օրենքի ընդունման կապակցությամբ առկա է որոշակի մտահոգություն, սակայն այն որևէ կերպ չի վտանգում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պորոշենկոն հավելել է, որ առաջարկում է իշխանության ապակենտրոնացման համար ընդունել սահմանադրական ուղղումներ:
Պորոշենկոն կարևորել է նաև վաղաժամ ՏԻՄ ընտրություններ անցկացնելը. «Միայն այդպես մենք կարող ենք լուծել ճգնաժամը: Պետք է մեջբերել այն մարդկանց, որոնց հետ մենք կարող ենք խոսել: Եվա այդ անձինք պետք է ներկայացնեն դոնեցկցիներին ու լուգանսկցիներին»: