Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Մաքսային միության զարգացման հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել են Դուշանբերում ընթացող ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցն ու կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների բացի, քննարկվել է նաև Մաքսային միության զարգացման հարցը: