Բաժիններ՝

ԵՄ-ը բարեփոխումների համար Ուկրաինային կհատկացնի 8 միլիարդ եվրո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը բարեփոխումներ իրականացնելու համար Ուկրաինային կհատկացնի 8 միլիարդ եվրո: Այս մասին Կիևում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը.

«Ուկրաինային հատկացվում է 8 միլիարդ եվրո, սակայն այդպիսի աջակցությունն անխոս չէ: Մենք հուսով ենք, որ Ուկրաինան կիրականացնի բարեփոխումներ»: Անդրադառնալով Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին՝ Շուլցը զգուշավոր գնահատակ է տվել.

«Ներկայումս կան պատճառներ՝ զգուշավոր լավատեսություն ցուցաբերելու համար: Կան բազում խոստումներ այն մասին, որ Ռուսաստանը սկսել է զորքերը դուրս բերել Ուկրաինայի արևելքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս