Բաժիններ՝

«Իսլամական պետության» ռազմական վերջին հաջողությունները հանգեցրել են նրա շարքերի ընդլայնմանը. ԿՀՎ

Նույն տվյալներով՝ զինյալների շարքերում գտնվում է Ռուսաստանի ավելի քան 800 քաղաքացի՝ չնայած նրան, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել էր այն, որ չեչենները Սիրիայում պատերազմում են զինյալների շարքերում: Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները հայտնել էին, որ «Իսլամական պետության» զինյալների թիվը կազմում է մոտ 10.000 մարդ:

ԿՀՎ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Տրեպանին հայտնել է, որ զինյալների թվաքանակի մասին նոր տվյալները վկայում են այն մասին, որ վերջին շրջանում ակտիվացել է նորակոչիկների հավաքագրումը՝ կապված խմբավորման ռազմական վերջին հաջողությունների հետ, ինչն էլ հանգեցրել է զինյալների շարքերը մեծ թվով նոր  մարդկանցով համալրելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս