ԴԱՀԿ-ին թույլատրվել է արտաբյուջետային անժամկետ հաշիվ բացել
Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությանը թույլատրել է գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել արտաբյուջետային անժամկետ հաշիվ` ծառայության վարչական ակտերով բռնագանձում կատարելու համար: Դրանով, ըստ կառավարության՝ առավել արդյունավետ կկազմակերպվի բաշխման շարժը: