Բաժիններ՝

Հ. Աբրահամյան. Ձգձգել պետք չէ, 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական

ՀՀ կառավարության որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»:

ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս