Բաժիններ՝

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելությունը շուտով կստանա անօդաչու թռչող սարքեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելությունը երկու-երեք շաբաթվա ընթացքում կստանա անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:

Հայտնի է, որ ԱԹՍ-երը լինելու են ուղղաթիռանման և որ դրանք մատակարարելու է ավստրիական ընկերություններից մեկը: ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը սրանից առաջ հայտարարել էր, որ կազմակերպության դիտորդներն Ուկրաինայի արևելքում կօգտագործեն ԱԹՍ-եր, ինչը տեղավորվում է մոնիթորինգային սխեմայում:

ԱԹՍ-երի շուտափույթ ծավալման անհրաժեշտության պատճառն այն է, որ կողմերը (Կիևն ու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները) բազմիցս միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել սեպտեմբերի 5-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմը խախտելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս