Ռուսաստանը ստորջրյա դիրքից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավը հաջողությամբ արձակել է «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքերով՝ «Բուլավա» հրթիռի ստորջրյա արձակումն իրականացվել է Սպիտակ ծովի ջրատարածությունից, ինչից հետո հրթիռը սլացել է Կամչատկայի Կուրա զորավարժարանի ուղղությամբ:
«Բուլավա» Р-30 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Д-30 հրթիռային համալիրի կազմում պետք է հանդիսանա «Բորեյ» դասի ռազմավարական նշանակության սուզանավերի հիմնական սպառազինությունը:
Ներկա դրությամբ իրականացվել է հրթիռի 19 փորձարկում, որոնցիցի 8-ը ճանաչվել են հաջող, 4-ը՝ մասնակի հաջող, իսկ մնացյալ փորձերը ձախողվել են: