Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Գոհար Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար»,- ասված է որոշման մեջ: