Ադրբեջանի քաղաքացին հատել է Արցախի սահմանն ու գերեվարվել
Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեւարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: