ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանը ժամանել է Մոսկվա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Տեֆտը ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը:
ԱՄՆ Սենատը Ռուսաստանում երկրի դեսպանի պաշտոնում Տեֆտի թեկնածությունը հավանության է արժանացրել օգոստոսի 1-ին: Մոսկվա ժամանած Տեֆտին ՌԴ ԱԳՆ-ում կընդունեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Ուիլլ Սթիվենսը: