Բաժիններ՝

2012 թվականին աշխարհում սպանվել է առնվազն 95.000 երեխա ու դեռահաս. UNICEF

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Ամերիկայի ու Արևմտյան Եվրոպայի երկրների թվում երեխաների սպանության ցուցանիշով զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) զեկույցում:

Դրանում նշված է, որ միայն 2012 թվականին ԱՄՆ-ում զոհվել է ավելի քան 3000 երեխա կամ մինչև 20 տարեկան դեռահաս: Դրանով իսկ երկրում կատարված յուրաքանչյուր 100.000 սպանությունից 4-ը բաժին է ընկել երեխայի կամ երիտասարդի:

Ռուսաստանում այդ ցուցանիշը կրկնակի ցածր է: Հաղորդվում է, որ 2012 թվականին աշխարհում սպանվել է առնվազն 95.000 երեխա ու դեռահաս: Սպանությունների ամենամեծ ցուցանիշը՝ 13.000 մարդ, գրանցվել է Նիգերիայում, ապա գալիս է Բրազիլիան՝ 11.000 սպանություն:

«Սև ցուցակում» են հայտնվել նաև Հնդկաստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մեքսիկան, Եթովպիան, ԱՄՆ-ը, Պակիստանը, Կոլումբիան ու Վենեսուելան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս