Այս տարի Վրաստան է այցելել ավելի քան 1.5 միլիոն զբոսաշրջիկ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Վրաստան է այցելել 1.566.646 զբոսաշրջիկ, ինչը 12 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի պետական սահմանը հատել է 3.685.834 այցելու: Դա տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: Նրանցից 698.224-ը տարանցիկ նպատակով է ժամանել Վրաստան, ինչը 10 տոկոսով ավելի պակաս է նախորդ տարվա համեմատ:
Միայն օգոստոսին Վրաստանում գտնվել է 772.216 այցելու, ինչը 0.5 տոկոսով ավելի պակաս է 2013 թվականի օգոստոսի հետ համեմատ: Ամենամեծ այցելությունները գրանցվել են Թուրքիայից, երկրորդ տեղում Ադրբեջանն է, իսկ երրորդ տեղում՝ Հայաստանը: Ապա գալիս են Ռուսաստանը, ԵՄ-ը և այլն: