Բաժիններ՝

Սլովակիան վերսկսել է գազի ռևերսային մատակարարումներն Ուկրաինային

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան բացել է գազի ռևերսային մատակարարումները Սլովակիայից: Աս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի մամլո քարտուղար Օլգա Լապոն:

Նրա խոսքերով՝ բացման հանդիսավոր արարողությունն իրականացրել են Սլովակիայի ու Ուկրաինայի վարչապետները: Գազի ռևերսային մատակարարումների բացման արարողությունն անցկացվել է Սլովակիայում գտնվող Վելկե Կապուշանի ավանում:

Դրանով իսկ Ուկրաինան հնարավորություն է ստացել գազ գնել Եվրոպայում: Ռևերսային մատակարարումները կփոխարինեն նախկինում «Գազպրոմից» Ուկրաինայի գնած գազի միայն 40 տոկոսը: Ուկրաինան այժմ կարող է Եվրոպայից գնել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչն Ուկրաինայում համարում են մեծ քայլ դեպի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս