Բաժիններ՝

Շիրվանզադեի անվան դպրոցին պատկանող տարածքը կտրամադրվի Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջին

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության 66 000 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի, Արաբկիր համայնք, Վ.Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 419.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը  հետ կվերցվի «Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջ» հիմնադրամին /գտնվելու վայրը՝ ք.Երևան, Հ. Քոչարի փող. 7շ., բն.38/՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:

Որոշումն ընդրգկված է ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստում։

Ըստ պայմանագրի՝ հիմնադրամը պարտավոր էտարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման և մասնագիտական անհրաժեշտ գույքով ապահովելու համար 3 տարվա ընթացքում կատարել 11 մլն. ՀՀ դրամի ներդրումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս