Ապահովագրական պայմանագրերի թիվն աճել է
Հայաստանում գործող 8 արտոնագրված ապահովագրական ընկերությունների կողմից կնքված ապահովագրական պայմանագրերի քանակն աճել է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2014թ. երկրորդ եռամսյակի վերջում ապահովագրական պայմանագրերի թիվը կազմել է 618 294՝ 2013 թվականի վերջի 563 136-ի դիմաց։
Աճել է նաև գործող պայմանագրերով ապահովագրական գումարների ծավալը՝ 8.1 միլիարդից հասնելով 9.6 միլիարդի։
Ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալն աճել է 1 միլիարդ դրամով՝ 15.9-ից հասելով 16.9 միլիարդ դրամի։ 8 ընկերությունների չբաշխված շահույթը երկրորդ եռամսյակի վերջում կազմել է 1.1 միլիարդ դրամ։