Բաժիններ՝

Ուկրաինան հրաժարվել է ռուսական գազի համար 100 դոլարի զեղչից

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինան համաձայն չէ գազի գնի փոխզիջումային տարբերակին, որի համաձայն, հազար խորանարդ մետր գազի գինը զեղչվում է 100 դոլարով` 485 դոլարից նվազելով մինչև 385 դոլարի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը:

Նա հայտարարել է, որ տվյալ գինը վկայում է Ուկրաինայի հանդեպ խտրականության մասին: Պռոդանը կարծում է, որ ռուսական գազը պետք է Ուկրաինային մատակարարվի այն նույն գնով, որով և մատակարարվում է ԵՄ-ի երկրներին` դրանից հանած այն տրանսպորտային ծախսերը, որոնք առնչվում են Ռուսաստանից ԵՄ գազը հասցնելուն:

Այսին, Ուկրաինան պետք է ռուսական գազ ստանա ավելի էժան գնով` համեմատած այն գնի հետ, որով այն ստանում են եվրոպական երկրները: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ «Գազպրոմը» պատրաստ է 100 դոլարանոց գազային զեղչ կատարել Ուկրաինայի համար` մինչև Ստոկհոլմի միջնորդ դատարանի կողմից ռուսական գազի գնի շուրջ վճիռ կայացնելը:

Ներկա դրությամբ Ուկրաինայի համար ռուսական գազի գինը կազմում է 1000 խորանարդ մետրի համար 485.5 դոլար: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է ռուսական գազ գնել հին գնով` հաշվի առնելով երկու զեղչերը (1000 խորանարդ մետրի համար 268 դոլար): «Գազպրոմը» հունիսի 16-ից դադարեցրել է Ուկրաինային գազի մատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս