Բաժիններ՝

Բուենոս Այրեսն առաջիկայում կարող է դադարել Արգենտինայի մայրաքաղաք հանդիսանալուց

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ` Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հայտարարել է, որ երկրի ներկայիս մայրաքաղաք Բուենոս Այրեսը չափազանց հեռու է գտնվում երկրի կենտրոնից, ինչի համար էլ Բուենոս Այրեսը կարող է դադարել երկրի մայրաքաղաք լինելուց:

Կիրշները երկրի նոր մայրաքաղաք է դիտարկում Սանտյագո-դել-Էստերո քաղաքը, որը գտնվում է Բուենոս Այրեսից 965 կիլոմետր հեռավորության վրա: Կիրշները Սանտյագո-դել-Էստերոն որակել է որպես «արգենտինական բոլոր քաղաքների մայր»: Փորձագետները, սակայն, թերահավատորեն են մոտենում նախագահի առաջարկին` այն որակելով որպես «մաքուր ձևական հայտարարություն»:

Վերջին ամիսներին զգալիորեն վատթարացել է Արգենտինայի տնտեսական դրությունը: Վերլուծաբանները կարծում են, որ ընթացիկ տարին կարող է ավարտվել 35-40 տոկոս ինֆլյացիայով և 10 տոկոս գործազրկությամբ: Բացի այդ, վերջին շրջանում աճել է նաև Արգենտինայի պարտքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս