Բաժիններ՝

Պորոշենկոն հուսով է, որ Ուկրաինայի արևելքում պատերազմը կավարտվի սեպտեմբերի սկզբին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ հաջող ելք կունենա երկուշաբթի հրադադարի վերաբերյալ նշանակված եռակողմ շփման խմբի հանդիպումը:

Ուկրաինայի նախագահն այս մասին հայտարարել է երեկ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Երկուշաբթի տեղի է ունենալու եռակողմ խմբի հանդիպումը, որին մասնակցելու են ԵԱՀԿ-ի դեսպան Հայդի Տալյավինին, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման և ռուս դեսպան Միխայիլ Զուրաբովը:

Պորոշենկոն հայտարարել է,որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են պատանդների հարցը, սահմանի երկայնքով ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության հարցը և հնարավոր է` հրադադարի հարցը:

Պորոշենկոյի խոսքերով` խաղաղության պլանի նախագիծը կարող է հրապարակվել հաջորդ շաբաթ: Պորոշենկոն հուսով է, որ Ուկրաինայի արևելքում պատերազմը կավարտվի սեպտեմբերի սկզբին: Նա վստահություն է հայտնել, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս