Բաժիններ՝

Երբ անհրաժեշտ է եղել, ոչ ոք չի օգնել մեզ. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կան օտար ինչ-ինչ ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանի հասարակական-քաղաքական կայունության խաթարմամբ.

«Այսօր Ադրբեջանի հաջող զարգացումն ընդունում են ոչ բոլորը: Երկրի ներսում կան ազգային դավաճաններ, որոնք իրենց խիղճը վաճառել են օտար, հակաադրբեջանական շրջանակներին: Կան օտար շրջանակներ, որոնք ձգտում են, որ խաթարվի Ադրբեջանի կայունությունը, որպեսզի կանգ առնի զարգացումը, և երկիրը հայտնվի կախյալ դրության մեջ:

ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ տարվում է կեղտոտ, զրպարտիչ կամպանիա: Այժմ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տարբեր հիմնադրամների միջոցով ձեռնարկվում են գործնական քայլեր` տարբեր երկրներում զանգվածային անկարգություններ ու դիմակայություն առաջացնելու համար:

Եթե 10 տարի առաջ դա արվում էր գաղտնաբար, ապա ներկայումս դեն են նետված բոլոր դիմակները և ոչինչ էլ չի թաքցվում: Դրա նպատակն այն է, որ բնական հարուստ պաշարներ, մեծ պոտենցիալ ու աշխարհագրական բարենպաստ դիրք ունեցող երկրներն ընկնեն ազդեցության տակ և գործեն ուրիշների թելադրանքով:

Իսկ դա տվյալ երկրին տանում է դեպի կործանում: Մենք այդ մասին գիտենք ոչ վաղեմի պատմությունից: Նման սցենարներ գրվել են նաև Ադրբեջանի համար: Պարզապես մեր իշխանությունների երկաթյա կամքը թույլ չտվեց այստեղ իրագործել այդ սցենարները: Մենք երբեք թույլ չենք տա դա: Ադրբեջանի կարիք չունի արտաքին օգնության:

Երբ անհրաժեշտ է եղել, ոչ ոք չի օգնել մեզ: Ո՞վ է մեզ օգնել, երբ Ադրբեջանը գտնվում էր ծանր իրավիճակում: Ոչ ոք: Ես հիշում եմ, որ կար ժամանակ, երբ մենք չէին կարողանում վարկեր ստանալ միջազգային կառույցներից, չէին տալիս վարկեր: Իսկ այժմ մենք ինքներս ենք վարկեր տրամադրում այլ երկրներին:

Օգնության պատրվակով տարեկան Ադրբեջան են ուղարկվում միլիոնավոր դոլարներ: Այդ գումարները հայտնվում են ընդդիմադիր կառույցների գրպանում: Ճիշտ է` մեր ընդդիմությունն այնքան է սիրում փող, որ հատկացված դրամաշնորհների 70-80 տոկոսը դնում է գրպանը: Դրա համար էլ այդ գումարները չեն ծախսվում այնպես, ինչպես որ կցանկանային ոմանք: Այդ միջոցներն աշխատում են մեր երկրի շահերի դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս